Մատչելիության հղումներ

Հանրապետությունում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7. 76 տոկոսը. ԿԸՀ


Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, հանրապետությունում ժամը 11։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 201 հազար 250 ընտրողներ, կամ 7. 76 տոկոսը։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ապրիլին 2-ի խորհրդարանական ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ ընտրել էին ընտրողների 13.32 տոկոսը, կամ 344 հազար 714 քաղաքացի։

Ըստ ԿԸՀ տվյալների, այսօր ամենաակտիվը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքի ընտրողներն են, քվեարկության ամենապասիվը՝ Շիրակի մարզի թիվ 11 ընտրական տարածքի ընտրողները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նաև ժամը 11-ի դրությամբ քաղաքներում ընտրությանը մասնակցած անձանց թիվը. ամեանակտիվը Կապանն է, որտեղ քվեարկությանն արդեն մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 12.71 տոկոսը, իսկ ամենապասիվն Ախուրյանն է՝ 5. 25 տոկոս։ Երևանում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 7.86 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG