Մատչելիության հղումներ

Անկախ դիտարկման նպատակով ՄԻՊ ներկայացուցիչները գործուղվել են մարզեր


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր գործում է վաղ առավոտից։

Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:

«Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով: Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը», - ասված է հաղորդագրությունում:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG