Մատչելիության հղումներ

Պորոշենկոն կոչ է անում արգելել ռուսաստանյան նավերի մուտքը եվրոպական և ամերիկյան նավահանգիստներ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին արգելել ռուսաստանյան նավերի մուտքը եվրոպական և ամերիկյան նավահանգիստներ:

FOX News-ի հետ զրույցում Պորոշենկոն հայտարարել է, որ հենց այդպիսին պետք է լինի Ազովի ծովում Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունների պատասխանը: Ուկրաինայի նախագահի խոսքերով Ռուսաստանը շարունակում է արգելափակել Ազովի ծովը, այդ թվում Եվրամիության նավերի համար:

Նախագահ Պորոշենկոն կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին ռազմանավեր ուղարկել Սև ծով, իսկ Արևմտյան երկրներին՝ նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:

Նոյեմբերի վերջին օրերին Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծովային ընդհարում: Սև ծովում՝ Կերչի նեղուցում, Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա:

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել, տասնյակ ուկրաինացի նավաստիներ ձերբակալվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG