Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ


Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել միասնական ջանքերով խթանելու հայ-իսպանական համագործակցությունը` որպես գերակա ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման առումով:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց։

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները և մոտեցումները՝ նշելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG