Մատչելիության հղումներ

Թրամփը Թիլլերսոնին անվանել է «քարի պես բութ»


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին անվանել է «քարի պես բութ» և «անհավանական լոդր»:

Շուրջ մեկ տարի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Թիլլերսոնը, ըստ Սպիտակ տան ղեկավարի, չուներ անհրաժեշտ որակները ամերիկյան դիվանագիտությունը ղեկավարելու համար:

Թրամփը փոխարենը ընդգծել է, որ հպարտանում է գործող պետքարտուղարի աշխատանքով:

Ուրբաթ օրը Թիլլերսոնը CBS-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները վատթարացել են արժեքների մեծ տարբերության պատճառով: Թիլլերսոնի խոսքերով, ինքը բազմիցս հիշեցրել է նախագահին, որ որոշ պահանջներ անօրինական են: Նախկին պետքարտուղարը, սակայն, փակագծեր չի բացել:

Թրամփը Թիլլերսոնին պաշտոնանկ է արել այս տարվա մարտին: Ըստ ամերիկյան մամուլի՝ տարաձայնությունները հյուսիսկորեական խնդրի լուծման ուղիների և Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG