Մատչելիության հղումներ

Փարիզը պատրաստվում է «դեղին ժիլետների» նոր բողոքի գործողություններին


Փարիզի իշխանությունները պատրաստվում են «դեղին ժիլետների» նոր բողոքի գործողություններին, որը նախորդ շաբաթներին վերածվել էր աննախադեպ անկարգությունների:

Փարիզի փողոցներում հերթապահում է 8 հազար ոստիկան, Ֆրանսիայում՝ ընդհանուր առմամբ 89 հազար:

Բողոքի ակցիաների պատճառով այսօր փակվել է Էյֆելյան աշտարակը, թանկագարանները, հայտնի առևտրային կենտրոնները:

Հատուկ անվտանգության միջոցառումներ են իրականացվում նախագահական նստավայրի մերձակայքում, խորհրդարանի շենքի մոտ:

«Դեղին ժիլետների» ակցիայի մասնակիցները բողոքում են դիզվառելիքի գների բարձրացման դեմ: Թեև իշխանությունները հրաժարվել են այդ մտադրությունը, սակայն ցուցարարները շարունակում են իրենց բողոքը նախագահ Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG