Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում ստացել են Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը և ուղարկել կատարման


Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման, «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հարվիրած ասուլիսում հայտարարեց, որ երկրորդ նախագահը ինքնուրույն որոշել է գնալ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և սպասում է, որ քննիչը բերի համապատասխան որոշումը:

Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG