Մատչելիության հղումներ

Լիտվան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում


Ի պատասխան Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառում, սակայն առանց փակագծեր բացելու:

Այս մասին Լիտվայի առաջնորդը խոսել է ուկրաինացի պաշտոնակից Պետրո Պորոշենկոյի հետ Կիևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Այսպիսով Լիտվան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը պատասխանեց Ազովի ծովում տեղի ունեցած հարձակմանը:

Ըստ լիտվական լրատվամիջոցների խոսքը կարող է լինել սև ցուցակի ընդլայնման մասին: Որոշումը կընդունվի առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG