Մատչելիության հղումներ

Գերմանական պահպանողականները ընտրում են Մերկելի հետնորդին


Ուրբաթ օրը Համբուրգում մեկնարկել է գերմանական կառավարական կոալիցիայի առաջատար ուժի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարը, որի պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության նոր ներկայացուցչին:

Կանցլեր Անգելա Մերկելը, ով կուսակցությունը գլխավորել է ավելի քան 18 տարի, այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում:

Գերմանական իշխող ուժի ղեկավարի պաշտոնում ֆավորիտ են համարվում կուսակցության գլխավոր քարտուղար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը, պահպանողականների խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Ֆրիդրիխ Մերցը և առողջապահության նախարար Յենս Շպանը:

Կուսակցության ընտրված առաջնորդը, ամենայն հավանականությամբ, կդառնա նաև քրիստոնեա-դեմոկրատների թեկնածուն կանցլերի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG