Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն դեռևս չի ստացել Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը


Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չի ստացել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը:

«Ազատության» հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոստան Մարինա Օհանջանյանը, մասնավորապես, ասաց․ - «Երբ ՀՔԾ-ն ստանա դատարանի որոշումը, կուղարկի կատարման»:

Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը:

Դատական նիստից հետո երկրորդ նախագահի փաստաբանները տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել որոշման հրապարակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG