Մատչելիության հղումներ

Հաջիև․ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև զրույց է կայացել

Ռուսաստան - Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 6-ը դեկտեմբերի, 2018թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Զրույցի ընթացքում քննարկումները ծավալվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ակտիվ բանակցությունների շարունակման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ», - «ԱզեթԹԱջ» լրատվական գործակալությանը ասել է Հաջիևը:

Նրա փոխանցմամբ՝ երկու պետությունների ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման հարցը:

Հայկական կողմը առայժմ չի հաղորդում Փաշինյան-Ալիև զրույցի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG