Մատչելիության հղումներ

Ասանժը կարող է լքել դեսպանատան տարածքը․ Էկվադորի նախագահ


Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբում, արխիվ
Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբում, արխիվ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքը առանց մտահոգվելու իր անվտանգության համար: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան այդ երկրի նախագահ Լենին Մորենոն:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնական ծանուցում է ուղարկել, որում հավաստիացնում է, որ Միացյալ Թագավորության Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդկանց արտահանձնել այն երկրներ, որտեղ նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ:

2012 թվականից Էկվադորի դիվանագիտական առաքելության տարածքում ապաստանած Ասանժի փաստաբանը բրիտանական լրատվամիջոցներին հայտնել է, թե իր վստահորդը մտադիր չէ լքել դեսպանատունը, քանի որ նրան սպառնում է ԱՄՆ-ի կողմից քրեական հետապնդում և արտահանձնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG