Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստվում է համաձայնագիր կնքել Amazon-ի հետ


Amazon-ի լոգոն ընկերության շինություններից մեկի պատին, արխիվ
Amazon-ի լոգոն ընկերության շինություններից մեկի պատին, արխիվ

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկի՝ Amazon-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքել: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: Փաստաթղթի բովանդակությունը առայժմ գաղտնի է պահվում:

Աշխարհի խոշորագույն օնլայն խանութի ղեկավարության հետ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բանակցություններ է վարել սեպտեմբերին Վաշինգտոնում: Հաղորդվել էր, որ կողմերը քննարկել են մասնավորապես Վրաստանի թվային տեխնոլոգիաների ոլորտում զարգացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG