Մատչելիության հղումներ

Վաղը Էյֆելյան աշտարակը փակ կլինի՝ Փարիզում բողոքի ակցիաների պատճառով


Ֆրանսիա - Էյֆելյան աշտարակը Փարիզում, արխիվ
Ֆրանսիա - Էյֆելյան աշտարակը Փարիզում, արխիվ

Ֆրանսիայում դիզվառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների պատճառով Փարիզի իշխանությունները վաղը այցելուների համար կփակեն Էյֆելյան աշտարակը:

Քաղաքապետարանի մտավախության պատճառը անկարգություններն են, որոնց պատճառով Ելիսեյան դաշտերում գտնվող ռեստորանների և խանութների սեփականատերերին նույնպես հորդորել են դադարեցնել աշխատանքը:

Շաբաթ օրը նշանակված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են: Շուրջ մեկ տասնյակ փարիզյան թանգարաններ, այդ թվում՝ Լուվրը, ցույցերի պատճառով մտադիր են վաղը փակվել` մտավախություն ունենալով ցուցարարների կողմից վանդալիզմի հնարավոր դրսևորումներից:

Ֆրանսիայում երրորդ շաբաթն անընդմեջ տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ դիզվառելիքի հարկերի ավելացումը չեղարկելու պահանջով:

Փարիզում այդ ցույցերին անցյալ շաբաթ օրը մասնակցել է շուրջ 75 հազար մարդ: Այդ օրը բողոքի ակցիաները վերածվել էին աննախադեպ անկարգությունների, որոնց հետևանքով ավելի քան 130 մարդ է տուժել, շուրջ 400 հոգի ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG