Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան կնշանակվի Հիթեր Նաուերթը․ ամերիկյան լրատվամիջոցներ


ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրությունների՝ նախկինում ABC-ի, Fox News-ի հաղորդավար և թղթակից Նաուերթը կփոխարինի Նիկի Հեյլիին, ով դեռ հոկտեմբերին հայտարարել է, որ միջև տարեվերջ լքելու է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Fox News-ը հաղորդել է, որ Թրամփը այդ մասին կտեղեկացնի այսօր Թվիթերում գրառմամբ։ ԱՄՆ նախագահի այս որոշման մասին հաղորդում են նաև Bloomberg News-ը և Reuters-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG