Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է, հայկական կողմը հերքում է


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է:

«Մենք անսպասելի նաև ՀԱՊԿ գագաթնաժողով ենք անցկացրել այսօր, և, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի հարցը, այնպես ինչպես Նուրսուլթան Նազարբաևն էր ասում: Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները առանձին կստորագրեն այդ որոշումը», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը, մինչդեռ, ֆեյսբուքյան իր էջում հերքել է այս հայտարարությունը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG