Կանադայում ձերբակալվել է չինական Huawei ընկերության հիմնադիր Ժեմ Չժենֆեի դուստրը՝ Վանչոժոու Մենը, ով նույն ընկերության ֆինանսական տնօրենն է և Չինաստանի ամենաազդեցիկ կանանցից մեկը:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, ձերբակալությունն իրականացվել է Միացյալ Նահանգների պահանջով, որտեղ վերջինիս կարող են մեղադրանքներ ներկայացվել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:
Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում անակնկալ ձերբակալությունը, որից անմիջապես հետո ասիական շուկաներում կտրուկ անկում է արձանագրվել:
Պեկինը դատապարտել է արևմտյան դաշնակիցներին․ պաշտոնական թերթեըը պնդել են, թե այս քայլերով Միացյալ Նահանգները փորձում է հարված հասցնել Huawei-ին, որն այսօր երկրորդն է աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող խոշորագույն ընկերությունների շարքում: