Մատչելիության հղումներ

Երեք զոհ, վիրավորներ Իրանում պայթյունի հետևանքով


Իրան, Չաբահար, 6-ը դեկտեմբերի, 2018թ․
Իրան, Չաբահար, 6-ը դեկտեմբերի, 2018թ․

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ, երեք մարդ է զոհվել, մի քանիսը` վիրավորվել հարավարևելյան Չաբահար քաղաքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

Ըստ հաղորդումների` պայթյունը որոտացել է ոստիկանական բաժանմունքի մոտ, չի բացառվում, որ այն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:

Առայժմ որևէ ուժ կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել:

Չաբահարը առանցքային նշանակություն ունեցող նավահանգիստ է Օմանի ծոցում՝ Պակիստանի հետ Իրանի սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG