Մատչելիության հղումներ

«Փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը». Արմեն Սարգսյան


«Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, և դա պետք է տեղի ունենա նախևառաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով», - երեկ Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ։

«Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը», - ասել է նախագահը՝ նշելով. - «Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել: Կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել»:

Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, զբոսնել Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG