Ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տեղեկացմամբ, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: