Մատչելիության հղումներ

Իսրայելը Լիբանանի հետ սահմանին գաղտնի թունելներ հայտնաբերելու գործողություններ է իրականացնում


Արխիվ. գաղտնի թունել՝ հայտնաբերված Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին
Արխիվ. գաղտնի թունել՝ հայտնաբերված Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին

Իսրայելի ու Լիբանանի սահմանին գաղտնի թունելներ հայտնաբերելու աշխատանքեր են կատարվում: Ենթադրաբար թունելները փորում են ռազմականացված «Հզբոլա» կազմակերպության անդամները, Լիբանանից Իսրայելի տարածք ներթափանցելու, հարձակումներ կատարելու նպատակով: «Հզբոլա»-ն վայելում է Իրանի աջակցությունը: Իսրայելի ու Լիբանանի սահմանային իրավիճակին հետևում են նաև ՄԱԿ-ի դիտորդներ: Իսրայելի զինվորականներն ասել են, որ թունելների հայտնաբերման աշխատանքները կատարվում են իրենց սահմանին, Լիբանանի տարածք չեն մտնելու:

Զինյալները հաճախ են օգտագործում թունելներով Իսրայելի տարածք ներթափանցելու մարտավարությունը: Անցած տարիներին այդպիսի թունելներ են հայտնաբերվել Իսրայելի ու պաղեստինյան տարածքների, Իսրայելի ու Եգիպտոսի սահմաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG