Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում մետրոպոլիտենում


«Իմ քայլը» դաշինքը վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում։

Փաշինյանն անձամբ է շրջում կայարաններով և բուկլետներ բաժանում քաղաքացիներին։

Նշենք, որ քարոզարշավի մեկնարկից՝ նոյեմբերի 26-ից Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում Հայաստանի մարզերով։

Հարցին, թե քարոզարշավի վերջին օրերը կանցկացնի Երևանո՞ւմ, Փաշինյանը պատասխանեց. - «Այսօր երեկոյան մեկնում եմ Սանկտ Պետերբուրգ, այսօր երեկոյան մեծ բանավեճն է տեղի ունենալու Հանրային հեռուստաընկերության եթերում։ Այսօր մի քանի ժամ այսպես կանցկացնեմ»։

Այսօր քարոզարշավի 10-րդ օրն է, այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, ամսի 8-ը լռության օր է, դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG