Մատչելիության հղումներ

ԱՊՀ գագաթնաժողովը հստակ օրակարգ չունի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա, 19 նոյեմբերի, 2014թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա, 19 նոյեմբերի, 2014թ.

ԱՊՀ ղեկավարների հավաքը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա բարեկամական ճաշի ձևաչափով՝ առանց հստակ օրակարգի:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Կլինի ոչ պաշտոնական զրույց, որի ընթացքում ԱՊՀ յուրաքանչյուր երկրի ղեկավար կարծարծի ցանկացած հարց»,- ասել է Ուշակովը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում Ամանորից առաջ պարբերաբար են անցկացվում նման հավաքներ, որոնց ընթացքում քննարկվում են ավարտվող տարվա առավել կարևոր զարգացումները և գալիք տարվա ծրագրերը:

ԱՊՀ ղեկավարների սանկտպետերբուրգյան հանդիպումը տեղի կունենա գալիք հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG