Մատչելիության հղումներ

Փոմփեոն Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրել է աշխարհն ապակայունացնելու համար


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունեցել Մարշալի հիմնադրամում, Բրյուսել, 4 դեկտեմբերի, 2018թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունեցել Մարշալի հիմնադրամում, Բրյուսել, 4 դեկտեմբերի, 2018թ.

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանին, Իրանին և Ռուսատանին մեղադրել է աշխարհում իրավիճակն ապակայունացնելու համար:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովի նախօրեին ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամի կազմակերպած հավաքում, Փոմփեոն ասել է, որ այդ երկրները խախտում են միջազգային բազմաթիվ պայմանագրեր, ինչն ապակայունացում է առաջացնում աշխարհում:

Փոմփեոն նաև հերքել է միջազգային ասպարեզում միակողմանի վճիռներով գործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգին հասցեագրված քննադատությունը:

«Հետևելով մեր մեծ դեմոկրատիայի հրաշալի ավանդույթին, մենք արժանապատիվ պետություններին առաջնորդում ենք ազատ աշխարհակարգ կայացնելու գործում, ինչը թույլ կտա կանխել պատերազմները և հասնել առավել բարգավաճման: Մենք չենք ուրանում միջազգային ասպարեզում առաջատարի առաքելությունը և մեր բարեկամներին»,- ասել է Փոմփեոն:

Նրա փոխանցմամբ, այդ առաջնորդությունը ենթադրում է ոչ թե թվացյալ, այլ իրական ազատական աշխարհակարգի կայացում:

«Դա ջանքեր է պահանջում ոչ միայն Ամերիկայից, այլև աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներից»,- ասել է Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG