Մատչելիության հղումներ

Ավիավթարը տեղի է ունեցել Մարալիկի տարածաշրջանում, լեռներում, օդաչուները մահացել են. ՊՆ


«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այսօր ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG