Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետը այցելել է մի շարք զորամասեր


ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ աշխատանքային շրջայցով եղել է ԶՈւ մի շարք զորամասերում։

«Ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ արվում է թե՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, թե՛ ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Արտակ Դավթյանը եղել է նաև խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգային խնդիրներին և այդ համատեքստում` խաղաղապահների գործառույթներին ու առաքելությանը։

Շրջայցի ընթացքում ԶՈւ գլխավոր շտաբի պետը զորամասերի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG