Մատչելիության հղումներ

Վախճանվել է անվանի գրող Անդրեյ Բիտովը


Անդրեյ Բիտովը մասնակցում է բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի արձանի բացման արարողության, արխիվ:
Անդրեյ Բիտովը մասնակցում է բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի արձանի բացման արարողության, արխիվ:

Այսօր Մոսկվայում 82 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող Անդրեյ Բիտովը:

Մասնագիտությամբ երկրաբան Բիտովը համարվում է ռուսաց գրականության պոստմոդերնիզմի հիմնադիրներից մեկը:

Բիտովը գրել է 1965 թվականից, սակայն նրա ստեղծագործությունների զգալի մասը լույս է տեսել միայն "պերեստրոյկայի" հռչակումից հետո:

Բիտովը հեղինակել է ավելի քան երեսուն ստեղծագործություն: 1988 թվականին մասնակցել է ռուսական ՓԵՆ ակումբի հիմնադրմանը և 1991 թվականին ընտրվել է ակումբի նախագահ:

Նույն թվականին Բելա Ախմադուլինայի, Միխայիլ Ժվանեցկու և Յուզ Ալեշկովսկու հետ ստեղծել է «БаГаЖъ» ոչ պաշտոնական գրական միավորումը:

Անդրեյ Բիտովը պատմվածքների, էսսեների, վիպակների և վեպերի հեղինակ է: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Պուշկինի տունը» վեպը, որը 1978 թվականին հրատարակվել է ԱՄՆ-ում: 1990 թվականին այն Ֆրանսիայում ճանաչվել է «Տարվա լավագույն օտարալեզու գիրք»:

Մեծ ճանաչում ունեն Բիտովի ճանապարհորդությունների արդյունքում ծնված հրապարակախոսական ակնարկները, այդ թվում «Հայաստանի դասերը» ստեղծագործությունը:

2014 թվականին Բիտովը և գիտության ու արվեստի բնագավառի մի շարք այլ անվանի գործիչներ դատապարտել են Ղրիմում Ռուսաստանի վարած քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG