Գերագույն Ռադան առաջիկա օրերին կքննարկի Ռուսաստանի հետ «Համագործակցության և գործընկերության» մասին պայմանագիրը խզելու հարցը:
Նման առաջարկով ուկրաինական խորհրդարանին դիմել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Եթե խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ արտահայտվի երկրի ղեկավարի այդ նախաձեռնությանը, պայմանագիրը խզված կհամարվի 2019 թվականի ապրիլի 1-ից:
Կիևի և Մոսկվայի միջև այս պայմանագիրը կնքվել էր 1997 թվականին՝ նախագահներ Ելցինի և Կուչմայի իշխանության ժամանակաշրջանում: