Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ռուսաստանը դեպի Ղրիմ տանող ցամաքային միջանցք ստեղծելու մտադրություն չունի»


Ռուսաստանի իշխանությունները կտրականապես հերքում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավելի վաղ հնչեցրած պնդումները, թե պաշտոնական Մոսկվան արգելափակում է Ազովի ծովի ափին գտնվող Մարիուպոլ և Բերդյանսկ նավահանգիստները` հետագայում հարձակում նախաձեռնելու և Ղրիմի ու Ռուսաստանի միջև ցամաքային միջանցք ստեղծելու նպատակով:

«Դա բացարձակ աբսուրդ հայտարարություն է: Դա լարվածություն հրահրելու հերթական փորձն է», - լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG