Մատչելիության հղումներ

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկը


Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից Աբու Ալ-Ումարայնը:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ դաշտային հրամանատարը սպանվել է ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի օդուժի իրականացրած գործողության արդյունքում:

Աբու Ալ Ումարայնի ղեկավարած զինված խումբը հայտնի էր հատկապես պատանդների նկատմամբ իր դաժան վերաբերմունքով:

2014 թվականին խմբի անդամները գլխատել էին մարդասիրական առաքելությամբ Սիրիայում գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացի Փիթեր Կասիգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG