Մատչելիության հղումներ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը լուրջ չէ. Կալաձե


Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, արխիվ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջն անլուրջ են որակում: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները հակադարձել են երեկ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ հնչած պահանջներին` նշելով, որ նախագահական ընտրությունների արդյունքները չեն չեղարկվի, իսկ գործող խորհրդարանը չի լուծարվի:

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն իրենց հերթին հայտարարում են, որ արդեն մոտ ժամանակահատվածում դիմելու են Թբիլիսիի քաղաքային դատարան` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Վրաստանի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG