Մատչելիության հղումներ

Հայաստանը և Իտալիան հայտնվել են EURO-2020-ի ընտրական մրցաշարի միևնույն խմբում


Այսօր Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Դրա արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է J խմբում` Իտալիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Լիխտենշտեյնի ազգային ընտրանիների հետ:

Առաջնության եզրափակիչ փուլը անց է կացվելու 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Եվրոպայի հաջորդ առաջնությունը տարբերվելու է նախորդներից․ EURO 2020-ը հյուրընկալելու են ոչ թե մեկ կամ երկու պետություններ, այլ մայրցամաքի 20 տարբեր քաղաքներ՝ այդ թվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG