ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը Բուենոս Այրեսում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են 90 օրով փոխադարձաբար դադարեցնել նոր մաքսատուրքերի սահմանումը` փորձելով խուսափել լայնածավալ առևտրային պատերազմից:
Շաբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ ամերիկյան կողմը հայտարարել է, որ հունվար ամսին պաշտոնական Վաշինգտոնը չինական ապրանքների ներմուծման որևէ նոր տուրք կամ արգելք չի սահմանի: Չինական կողմն էլ խոստացել է՝ մոտ ապագայում մեծ քանակությամբ ամերիկյան արտադրանք գնել: - «Խոսքը նաև ամերիկյան ծագման գյուղմթերքի մասին է», - նշված է Պեկինի հայտարարության մեջ:
Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները երեկ կայացած բանակցությունները «խիստ հաջողված» են անվանել: