Ֆրանսիայում ի մի են բերում երեկ Փարիզի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքները:
Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ հարկերի ավելացման դեմ բողոքի գործողությունների և դրանց ուղեկցող բախումների ընթացքում 133 մարդ է վիրավորվել: Նրանցից 23-ը ոստիկաններ են:
«Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են անկարգությունների ավելի քան 400 մասնակիցների: Նրանցից 378-ը կալանավորվել են», - հաղորդում է «Ֆրանսպրես»գործակալությունը:
Կիրակի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում ստեղծված կացությունը կքննարկի վարչապետի և ներքին գործերի նախարարի հետ: