Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը քննադատում է իրանական բալիստիկ հրթիռների նոր փորձարկումները


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խստորեն քննադատել է Իրանի կողմից իրականացված բալիստիկ հրթիռների վերջին փորձարկումները:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումները: Այդ հրթիռները կարող են թիրախավորել Եվրոպայի զգալի մասը և ողջ Մերձավոր Արևելքը», - նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նրա խոսքով իրանական բալիստիկ հրթիռները ի վիճակի են տարբեր տեսակի, այդ թվում միջուկային մարտագլխիկներ տեղափոխել:

«Իրանի այս քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հստակ խախտում է», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG