Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձել են միջամտել նոյեմբերի սկզբին կայացած Կոնգրեսի ընտրություններին:
Պենտագոնի ղեկավարը այս մասին հայտարարել է Կալիֆորնիայում գտնվող «Ռոնալդ Ռեյգան» նախագահական գրադարանում հնչեցրած ելույթում:
«Կասկած չկա, որ ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են: Ցավոք սրտի նախագահ Պուտինն իր սխալներից որևէ հետևություն չի անում: Անցած ամիս նա կրկին փորձում էրինչ-որ բան անել մեր ընտրությունների հետ», - նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: