Մատչելիության հղումներ

Իրանի զինված ուժերը հանրությանն են ներկայացրել երկրում կառուցված նորագույն ռազմանավը


Իրան - «Սահանդ» ռազմանավը Պարսից ծոցում, 1-ը դեկտեմբերի, 2018թ․
Իրան - «Սահանդ» ռազմանավը Պարսից ծոցում, 1-ը դեկտեմբերի, 2018թ․

Իրանի զինված ուժերն այսօր առաջին անգամ հանրությանն են ներկայացրել երկրի ռազմածովային ուժերը համալրած «Սահանդ» ռազմանավը: Դրա հիմնական առաքելությունը, ըստ իրանական աղբյուրների, հակաօդային պաշտպանությունն է: Ռազմանավը օժտված է ամերիկյան նորագույն «Սթելզ» տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված ռազմական օդանավերի դեմ պայքարի միջոցներով:

«Սահանդ» ռազմանավը ցուցադրվել է Հորմուզի նեղուցի ափին գտնվող Բանդար Աբաս քաղաքում կայացած շքերթի ընթացքում: Իրանի պետական հեռուստատեսության տեղեկություններով՝ «Սահանդ»-ի զինանոցը համալրված է հրթիռներով, հակաօդային պաշտպանության համար նախատեսված խոշոր տրամաչափի գնդացիրներով և հակառակորդի դեմ էլեկտրոնային պայքարի հատուկ սարքավորումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG