Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառի գրության մեջ մասնավորապես ասված է. - «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը: Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության և դարավոր բարեկամության ամրապնդման»:

Վրաստանի նորընտիր նախագահին երեկ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG