Մատչելիության հղումներ

Ստորագրվել է NAFTA-ին փոխարինող համաձայնագիրը


ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի առաջնորդները ազատ առևտրի մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որը կփոխարինի Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ NAFTA-ին: Դրա չեղարկումը Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից էր:

Ելույթ ունենալով պայմանագրի ստորագրման արարողությանը Բուենոս Այրեսում, որտեղ ընթանում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, Թրամփը ընդգծել է, որ այն արդար գործարք է բոլոր երեք երկրների համար՝ մասնավորապես ընդգծելով մտավոր սեփականության և գյուղատնտեսության աշխատողների պաշտպանությանն ուղղված մեխանիզմները:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ նոր համաձայնագիրը շահավետ կլինի միջին խավի համար:

G20-իշրջանակներում նախատեսված են նաև Թրամփի բանակցությունները Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ առևտրի ոլորտում խորը տարաձայնությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG