Մատչելիության հղումներ

Տուսկը վստահ է՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները կերկարաձգվեն


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ուրբաթ օրը համոզմունք է հայտնել, թե երկու շաբաթից նախատեսված գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ազովի ծովում ուկրաինական ռազմանավերի և դրանց անձնակազմին ձերբակալելու պատճառով:

«Եվրոպան միասնական է ուկրաինական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում: Վստահ եմ, որ դեկտեմբերին ԵՄ-ն կերկարաձգի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ», - Թվիթերում գրել է Տուսկը:

Մոսկվայի և Կիևի միջև նոր լարվածության պատճառով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին կոչ են անում խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG