Մատչելիության հղումներ

ՁԻԱՀ-ի տարածման տեմպով Ռուսաստանը 2017-ին առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում․ ԱՀԿ


Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի տարածման տեմպով Ռուսաստանը 2017 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում, երկրորդ և երրորդ տեղերում են Ուկրաինան և Բելառուսը: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ 2017-ին տարածաշրջանում ՁԻԱՀ է հայտնաբերվել 160 հազար հոգու մոտ, ընդ որում՝ Արևելյան Եվրոպային բաժին է հասել 130 հազար նոր դեպք, որից 104 հազարը գրանցվել է Ռուսաստանում:

Փորձագետները պնդում են, որ Ռուսաստանում յուրաքանչյուր 100 հազար հոգուն բաժին է հասնում 71 ՁԻԱՀ-ով հիվանդ, Ուկրաինայում՝ 37, Բելառուսում՝ 26:

Ամենացածր ցուցանիշները Կենտրոնական Եվրոպայում են՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Սլովակիայում և Սլովենիայում:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, որ զեկույցը հիմնված է ռիսկային խմբերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG