Ուկրաինայի անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացնում Կիևի՝ Ռուս ուղղափառ եկեղեցու կազմի մեջ մտնող ամենախոշոր և ամենահին վանքերից մեկի վանահոր բնակարանում: Միտրոպոլիտ Պավլոն, ըստ ուկրաինական իշխանությունների, կասկածվում է «միջդավանաբանական ատելություն հրահրելու» մեջ:
Ուկրաինայում ընդհանուր առմամբ երեք ուղղափառ համայնք կա ՝ այդ թվում երկու պառակտված եկեղեցի: Վերջին հարյուր տարվա ընթացքում Ռուս ուղղափառ եկեղեցու կազմի մեջ մտնող ուկրաինական եկեղեցին այս աշնանը սկսել է անկախացման գործընթաց: