Վրաստանի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մերժել է ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, և կոչ է արել ցույցեր անցկացնել:
«Մենք չենք ընդունում ընտրությունների արդյունքները, մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել», - ասել է Վաշաձեն իր հեռուստատեսային ելույթում։
Նա կոչ է արել դեկտեմբերի 2-ին Թբիլիսիում զանգվածային խաղաղ ցույց անցկացնել ընտրությունների արդյունքների դեմ: