Մատչելիության հղումներ

Դատարանը երկու ամսով երկարաձգեց Սամվել Մայրապետյանի կալանքը


Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ
Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը։

Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժվեց։ Պաշտպան Կարեն Բատիկյանը «Ազատության» հետ զրույցում «ապօրինի» որակեց դատարանի որոշումը։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»:

Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:

Հանրության լայն շրջանակներին Սամվել Մայրապետյանը հայտնի դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մայրաքաղաքի հայտնի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ տարածքներ ձեռք բերեց այդտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG