ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Թվիթերի իր էջում հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Մեծ քսանյակի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։ ԱՄՆ նախագահն իր այս որոշումը պատճառաբանել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպով։
Նոյեմբերի 25-ին ռուսաստանյան հատուկ ուժերը Ազովի ծովում ուկրաինական երեք ռազմանավերի վրա կրակ են բացել, Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են այդ նավերի անձնակազմին, դատավարություններ են կազմակերպել նրանց դեմ:
«Հիմք ընդունելով այն փաստը, որ նավերը և նավաստիները Ռուսաստանից Ուկրաինա չեն վերադարձվել, ես որոշել եմ, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, որ ես չեղյալ հայտարարեմ Արգենտինայում իմ՝ ավելի վաղ ծրագրված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», ֊ գրել է Թրամփը։