Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել


Ստաֆան դե Միստուրան Աստանայի բանակցություններում, 29-ը նոյեմբերի, 2018թ.
Ստաֆան դե Միստուրան Աստանայի բանակցություններում, 29-ը նոյեմբերի, 2018թ.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան այսօր ասել է, թե Աստանայի բանակցությունների վերջին հանդիպմանը Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը չեն կարողացել առաջընթացի հասնել: Նա խորը ափսոսանք է հայտնել, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել սահմանադրական հանձնաժողով ձևավորելու հարցում: Այդ հանձնաժողովը պետք է Սիրիայի նոր սահմանադրություն մշակեր՝ ուղղված երկարատև հակամարտության քաղաքական կարգավորմանը:

Սիրիայի հարցով Աստանայի բանակցային գործընթացը սկսվել է անցյալ տարվա հունվարից՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG