Մատչելիության հղումներ

Կենտրոնական Ամերիկայից հազարավոր միգրանտներ կուտակվել են Մեքսիկա-ԱՄՆ սահմանին


Մեքսիկայի իշխանությունները Կենտրոնական Ամերիկայից այստեղ հասած 100 միգրանտների են արտաքսել, որոնք փորձել են անօրինական հատել ԱՄՆ-ի սահմանը:

Կենտրոնական Ամերիկայից հազարավոր միգրանտների քարավանը հասել է Մեքսիկայի հյուսիս: ԱՄՆ-ի սահմանի մոտ մոտավորապես 7 հազար միգրանտ է կուտակվվել, ևս հարյուրավոր մարդիկ նրանց միանալու ճանապարհներին են:

Սեփական երկրներում չունենալով ապրուստի միջոցներ, նրանք փորձում են մուտք գործել Միացյալ Նահանգներ: Սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմը անօրինական միգրանտների նկատմամբ խիստ քաղաքականություն է վարում: Սահմանապահների հետ միասին ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հսկում են նաև ամերիկացի մի քանի հազար զինծառայողներ՝ կանխելու անօրինական միգրանտների հոսքը դեպի Միացյալ Նահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG