Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայող է մահացել․ Փաշինյան


ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մահացել է պայմանագրային զինծառայող, ով մի քանի օր առաջ ձյան տակ էր մնացել: Այդ մասին այսօր Վարդենիսում քարոզարշավի ժամանակ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Զինվորի մասին պայմանագրային խոսք գնաց, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին իրականում գտել են և մահացած են գտել», - ասաց Փաշինյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը, իր ցավակցությունը հայտնելով մահացած զինծառայողի բոլոր ընկերներին և հարազատներին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց․ - «Սոթքի հատվածում պայմանագրային զինծառայողը ծառայության ընթացքում, հավանական, նախնական տեղեկություններով, ձնահոսքի տակ է մնացել և այդպիսով, այս պահի դրությամբ, ամենայն հավանականությամբ զոհվել է: Առայժմ այդքանը կարող եմ ասել»:

Հարցին՝ անուն-ազգանունը հայտնի՞ է, Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Այո, բայց հիմա, այս պահին չեմ կարող հայտնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG