Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր և վիրավորներ Աֆղանստանում բրիտանական ռազմական հենակետի վրա հարձակման հետևանքով


Այսօր Աֆղանստանում հարձակում է իրականացվել բրիտանացի պայմանագրային զինծառայողների ռազմական հենակետի վրա: Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել են: Պայթյունի ալիքներից փշրվել են մոտակա շենքերի լուսամուտների ապակիները:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Ռումբը պայթեցվել է ռազմական հենակետից դուրս եկող ճանապարհի վրա:

Լավ պաշտպանված ռազմական հենակետի վրա հարձակումը ցույց է տալիս, թե անվտանգության մակարդակը որքան ցածր է Աֆղանստանում: Խաղաղության կոչերը գործնական արդյունքներ չեն տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG