Մատչելիության հղումներ

Կառավարությունը ընդունեց ձմեռային զորակոչի մասին որոշում․ զորակոչը՝ դեկտեմբեր-հունվարին


ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ որոշմամբ սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Մասնավորապես, հայտարարվել է 2018-ի դեկտեմբեր - 2019-ի հունվար ամիսներին Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG